• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Ապրելու ցանկություն» ֆիլմը ցուցադրվեց Հարլեմում

13 հուլիսի, 2022

Հուլիսի 13-ին Հարլեմի բանավեճերի և մշակույթի «Pletterij» ակումբում տեղի ունեցավ Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և գիտական համայնքի, հայ համայքային կառույցների ներկայացուցիչներ։ Ֆիլմը ներկայացնում է 2020թ. Արցախի դեմ սանձազերծված  ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքներն Արցախի բնակչութան համար։  

Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Ավետիսյանը ներկաներին պատմեց փաստագրական կինոնկարի ստեղծման շարժառիթների մասին և ներկայացրեց տարբեր երկրներում ֆիլմի ընկալման մասին։    

Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ուենցավ քննարկում Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին փոխնախագահ Հարի ֆան Բոմելի և Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ, որը վարում էր D66 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով նախկին խոսնակ, դեսպան Յան Հուկման։

Քննարկման ժամանակ անդրադրաձ կատարվեց Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարևորությանը, Ադրբեջանի ցեղասպան նկրտումների զսպման հնարավոր մեխանիզմներին, հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող մի շարք այլ հարցերի։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: